5 դեկտեմբերի 2012 - 16:47 AMT
NOKIA-ն սպասարկման 16 կետ կփակի Գերմանիայում

Ֆինական հեռահաղորդակցային ոլորտի հսկա NOKIA ընկերությունը դեկտեմբերի 5-ին հայտարարել է, որ սպասարկման 16 կետ կփակի Գերմանիայում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Աշխատանքից կազատվեն հազար աշխատակիցներ, ասվում է NOKIA-ի հայտարարության մեջ:

«Այդ բաժանմունքների գործունեությունը եկամուտ չի բերում»,-ասվում է փաստաթղթում: