5 դեկտեմբերի 2012 - 17:08 AMT
ՆԱՍԱ-ն ևս մեկ մարսագնաց կգործարկի

Տիեզերքի ուսումնասիրման ամերիկյան գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, մտադիր է շարունակել Մարսի հետազոտությունն ու ևս մեկ մարսագնաց կգործարկի հողի նմուշներ հավաքելու համար, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Գիտական հանրությունն արդեն հայտարարել է, թե ինչպիսին պետք է լինի հաջորդ առաքելության նկատակը դեպի Մարս»,-ասել է Սթիվ Սքվայերսը:

«Նոր մարսագնացը «Քյուրիոսիթիից» 1,5 մլրդ դոլարով էժան կլինի, քանի որ կկիրառվեն «Քյուրիոսիթիի» համար արված մշակումները»,-ասել է ՆԱՍԱ գիտական ադմինիստրատոր Ջոն Գրյունսֆելդը Սան Ֆրանցիսկոյում: