5 դեկտեմբերի 2012 - 17:19 AMT
Պան Գի Մուն. Զարգացած երկրները պատասխանատու են կլիմայի փոփոխության համար

Զարգացած երկրները պատասխանատու են կլիմայի փոփոխության համար, հետևաբար, նրանք պետք է առաջատար դերը ստանձնեն կլիմայի փոփոխության վերաբերյալ նոր կանոնակարգի նախապատրաստման գործում, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Քաթարում ընթացող կլիմայի փոփոխության հարցերին նվիրված ՄԱԿ 18-րդ խորհրդաժողովում, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Նա նշել է, որ նոր փաստաթուղթը պատրաստ պետք է լինի 2015 թվականին: