5 դեկտեմբերի 2012 - 17:25 AMT
Եգիպտոսը տարհանում է իր քաղաքացիներին Սիրիայից

Եգիպտոսը տարհանում է Սիրիայում գտնվող իր քաղաքացիներին ցամաքային ճանապարհով Լիբանանի տարածքով, քանի որ օդային հաղորդակցությունը Կահիրեի ու Դամասկոսի միջև կասեցված է, լրագրողներին է հայտարարել Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ամր Ռաշդին:

«Կահիրեի ու Դամասկոսի միջև ավիաչվերթերի դադարեցումից հետո, Եգիպտոսի ԱԳՆ-ն «ցամաքային կամուրջ» հաստատեց Սիրիայից Լիբանան իր քաղաքացիներին տարհանելու համար»,-ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

«Սիրիայի իշխանությունները համաձայնվել են ցամաքային միջանցք բացել մինչև Լիբանանի սահմանը»,-ասել է նա: