5 դեկտեմբերի 2012 - 18:10 AMT
Վ.Պուտին. ԵԱՀԿ-ն վաղուց պետք է դադարեր սպասարկել առանձին պետությունների շահերը

ԵԱՀԿ-ն վաղուց պետք է դադարեր սպասարկել առանձին պետությունների շահերը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում, որն անցել է նեղ կազմով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հարկավոր է սերտացնել համակարգումը ԵԱՀԿ գործունեության ակտուալ հարցերի շուրջ: Կազմակերպության այժմյան վիճակը, ցավոք, լավատեսություն չի ներշնչում: ԵԱՀԿ-ն վաղուց պետք է դադարեր սպասարկել առանձին պետությունների շահերը»,-ասել է ՌԴ նախագահը:

2013թ. ԵԱՀԿ նախագահությունն անցնում է Ուկրաինային:

«Հուսով եմ, որ Ուկրաինան հենց այդպիսի դիրքորոշում կորդեգրի»,-ասել է Պուտինը:

Աշխաբադում ընթացող Խորհրդի նիստին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: