5 դեկտեմբերի 2012 - 19:11 AMT
Պաղեստինը մտադիր է Իսրայելի դեմ հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան

Պաղեստինյան ինքնավարությունը հայց կներկայացնի Միջազգային քրեական դատարան, եթե Իսրայելը չհրաժարվի Հորդանանի Արևմտյան ափին և Արելյան Երուսաղեմում նոր բնակավայրեր կառուցելուց, հայտարարել է պաղեստինյան վարչակազմի անդամ Նաբիլ Շաաթը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նա ընդգծել է, որ եթե Իսրայելը շարունակի բնակավայրերի կառուցումը, պաղեստինյան կողմը կօգտվի ՄԱԿ-ում դիտորդ-պետության իր նոր կարգավիճակից, որը նրան թույլ է տալիս դիմելու ՄՔԴ: