Չորեքշաբթի օրը Հիլլարի Քլինթոնը կոչ է արել Եգիպտոսի իշխանություններին և ընդդիմադիրներին երկխոսություն սկսել` քաղաքական ճգնաժամից ելք գտնելու համար, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Այժմ Եգիպտոսում դիտվող խռովությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է այնտեղ բանակցություններ սկսել: Դրանց պետք է մասնակցեն երկու կողմերն էլ` իշխանություններն ու ընդդիմությունը»,-ասել է նա:
Վերջին օրերս Եգիպտոսի ընդդիմությունը զանգվածային բողոքի ակցիաներ է անցկացնում Մուհամմեդ Մուրսիի` սեփական լիազորություններն ընլայնելու դեմ: