«Մահմեդական-եղբայրների» և ընդդիմության հազարավոր ներկայացուցիչներ Կահիրեի նախագահական պալատի մոտ ծեծեկռտուք են կազմակերպել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նախօրեին Կահիերում տեղի է ունեցել նաև ընդդիմության ակցիան: Մուրսիի հազարավոր հակառակորդներ հավաքվել են երկրի մայրաքաղաքում նախագահական պալատի համալիրիրի մերձակայքում` պահանջելով չեղյալ համարել Սահմանադրական հռչակագիրը:
Լիբերալ կուսակցությունների և շարժումների կողմնակիցները իրենց բողոքի ակցիան կոչել են «վերջին նախազգուշացում»:
Վերջին օրերս Եգիպտոսի ընդդիմությունը զանգվածային բողոքի ակցիաներ է անցկացնում Մուհամմեդ Մուրսիի` սեփական լիազորություններն ընլայնելու դեմ: