5 դեկտեմբերի 2012 - 19:57 AMT
Մուրսիի կողմնակիցները Կահիրեում ոչնչացրել են ընդդիմության վրանային ճամբարը

Իսլամիստական կազմակերպությունների կողմնակիցները ոչնչացրել են ընդդիմության վրանային ճամբարը, որը նախորդ գիշեր պատրաստվել էր Կահիրեում նախագահական պալատի առջև, չորեքշաբթի օրը հաղորդել է եգիպտական հեռուստաալիքը:

Ստացվող տեղեկատվության համաձայն, իսլամիստները, ովքեր աջակցում են երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիին, տվյալ պահին լիովին վերահսկում են պալատի դիմացի հրապարակը: Ավելի վաղ հաղորդվել էր հակառակորդ կողմերի միջև բախումների մասին: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովստին:

Վերջին օրերս Եգիպտոսի ընդդիմությունը զանգվածային բողոքի ակցիաներ է անցկացնում Մուհամմեդ Մուրսիի` սեփական լիազորություններն ընլայնելու դեմ: