5 դեկտեմբերի 2012 - 20:51 AMT
Total ընկերությունը հայտարարել է Մեքսիկական ծոցում նավթի խոշոր հանքավայրի բացահայտման մասին

Ֆրանսիայի առաջատար Total էներգետիկ ընկերությունը հայտարարել է Մեքսիկական ծոցում նավթի խոշոր հանքավայրի բացահայտման մասին, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Խոսքը առնվազն մի քանի միլիոն բարրել նավթի մասին է»,-նշվում է ընկերության հաղորդագրությունում: Նորությունն արդեն առաջացրել է ֆոնդային բորսաներում Total-ի արժետոմսերի աճի միտում: