6 դեկտեմբերի 2012 - 10:06 AMT
Հարցում. Վրաստանի բնակչության 52 տակոսը հավատում է ՌԴ հետ հարաբերությունների կարգավորմանը

Համաձայն սոցիոլոգիական հարցման, որը Վրաստանում անցկացվել է ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից, երկրի բնակչության կեսից ավելին` 52 տոկոսը, կարծում է, որ վրացական նոր իշխանությունները կկարողանան կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Դրան մասամբ հավատում է հարցվածների 34 տոկոսը, չի հավատում 1 տոկոսը:

Ընդ որում, պատասխանողների 82 տոկոսը կողմ են Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելուն, 11 տոկոսը` մասնակիորեն է կողմ այդ գաղափարին, 2-ը` կտրականապես դեմ է:

Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանության եկած Իվանիշվիլին Ռուսաստանում և ՄԱԿ-ում Վրաստանի դեսպան Զուրաբ Աբաշիձեին նշանակել է ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ: Ռուսաստանն առայժմ հատուկ ներկայացուցիչ չի նշանակել, հաղորդում է ՌԲԿ-ն: