6 դեկտեմբերի 2012 - 10:49 AMT
Դոնեցկի «Շախտյորը» զիջել է «Յուվենթուսին», սակայն դուրս է եկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ

Դոնեցկում նվազագույն հաշվով հաղթանակ տանելով` Թուրինի «Յուվենթուսը» նվաճեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր և Е խմբի առաջին հորիզոնականը: «Շախտյորը» նույն խմբում երկրորդն է: Վերջինիս համար ճակատագրական դարձավ Ալեքսանդր Կուչերի ինքնագոլը:

Խաղից հետո «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ասել է, որ հաղթել է նա, ով ավելի շատ էր դա ցանկանում, սակայն իրենց համար ոչ ոքին էլ ցանկալի արդյունք կլիներ:

«Յուվենթուսն» ավելի շատ էր ցանկանում հաղթել: Նրանց խաղն ավելի ագրեսիվ էր, կազմակերպված և որոշիչ: Ես դժգոհ եմ որոշ պահերից, սակայն ընդհանուր առմամբ տղաները լավ էին խաղում: Թեև աճելու տեղ դեռ շատ ունենք»,-Լուչեսկուի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նա հայտարարել է, որ այն թիմերը, որոնք Չեմպիոնների լիգայի իրենց խմբերում զբաղեցրել են առաջին հորիզոնականները, իրենց չեն վախեցնում: «Բնականաբար, բացի «Բարսելոնայից»,-հավելել է մարզիչը: