Իսրայելական Էյլաթ քաղաքում շարունակվում է ընթանալ մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մինչև 20 տարեկանների պայքարում Ռուսաստանը ներկայացնող Ռազմիկ Ունանյանը 77 կգ քաշային կարգում երկամարտի 335 կգ նվաճել է արծաթե մեդալ: Հաղթող է դարձել հույն Անտոնիս Մարտասիդիսը 336 կգ արդյունքով:
Հայաստանը ներկայացնող ծանրորդները երեկ ելույթ չեն ունեցել:
Մինչև 20 տարեկանների պայքարին մասնակցելու են Սեդրակ Խաչատրյանը (85կգ),Միքայել Միքայելյանը (94կգ), Համլետ Պողոսյանը (105կգ) և Գոռ Մինասյանը (+105կգ):
Մինչև 23 տարեկանների առաջնությունում հանդես են գալու Տիգրան Կարապետյանը (85), Հայկ Հակոբյանը (+105կգ), Կարապետ Բարսեղյանը (+105կգ) և Նաիրա Հարությունյանը (+75 կգ):