6 դեկտեմբերի 2012 - 14:47 AMT
ՀՀ դեսպան. Հայաստանն ու Կանադան միավորող ոլորտները բարձր տեխնոլոգիաները և մշակույթն են

Դեկտեմբերի 5-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի ազգային մայրաքաղաքի շրջանի Գատինո քաղաքի քաղաքապետ Մարկ Բյուրոյին:

ՀՀ դեսպանը քաղաքապետին ներկայացրեց հայ-կանադական հարաբերությունների ներկա վիճակը` ընդգծելով, մասնավորապես, երկու պետությունները միավորող բարձր տեխնոլոգիաների և մշակույթի ոլորտները: Զրուցակիցները քննարկեցին Գատինոյում տեղակայված, բարձր տեխնոլոգիաների ասպարեզում հայտնի «Macadamian Technologies» ընկերության գործունեությունը Հայաստանում, որի Երևանյան մասնաճյուղում ներկա պահին աշխատում է 60-ից ավելի մասնագետ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Քաղաքապետն իր հերթին դեսպանին ներկայացրեց քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքները: Կողմերը շեշտեցին մունիցիպալ ևմշակութային ոլորտներում հարաբերությունների զարգացման կարեւորությունը: