6 դեկտեմբերի 2012 - 15:07 AMT
Ճարտարապետ. Երևանի ճարտարապետությունը քաոտիկ է զարգանում

Երևանի ճարտարապետությունը սկսել է քաոտիկ զարգանալ: Այդ մասին այսօր Կովկասի ինստիտուտում բաց հասարակական բանավեճի ժամանակ հայտնեց ճարտարապետ, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության հանձնաժողովի նախագահի տեղակալ Հրաչյա Պողոսյանը:

«Դա առաջին հերթին պայմանավորված է առաջին հերթին երկրի քաղաքական կառուցվածքի փոփոխություններով, ինչպես նաև ԽՍՀՄ փլուզումից հետո մասնավոր սեփականատերերի հայտնվելով: Արդյունքում պետական պատվերների կողքին իրականացվում են մասնավոր պատվերներ, որոնք միշտ չէ, որ ներդաշնակ են»,- նշեց նա: