6 դեկտեմբերի 2012 - 18:54 AMT
Իտալիայի կառավարությունը Մարիո Մոնտիի գլխավորությամբ, զրկվել է Սենատի ձայների մեծամասնությունից

Իտալիայի կառավարությունը` Մարիո Մոնտիի գլխավորությամբ, զրկվել է Սենատի ձայների մեծամասնությունից: Կառավարությունն իր օգտին ստացել է 315 ձայներից միայն 127-ը:

Քվեարկությանը չեն մասնակցել Սլիվիո Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցության ներկայացուցիչները: Ավելի վաղ նմանատիպ քվեարկությունների ընթացքում Մոնտիի կառավարությունը ստանում էր ավելի քան 200 սենատորների քվեներ: