2 հունիսի 2005 - 10:28 AMT
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՄ-Ի ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄԸ
Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնյա-սոցիալիստական միության առաջնոր Միխաել Գլոսսը կոչ է արել սկսել նոր քննարկումներ, նվիրված Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցին: Ըստ թուրքական NTV հեռուստաընկերության, Գլոսսը նաեւ հայտարարել է լրագրողներին, որ անհրաժեշտ է չեղյալ հայտարարել անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին Եվրամիության կողմից կայացված որոշումը հոկտեմբերի 3-ին Թուրքիայի եւ ԵՄ միջեւ բանակցություններ սկսելու վերաբերյալ, հաղորդում է «Երկիր» թերթը: