6 դեկտեմբերի 2012 - 18:23 AMT
Դուբլինում տեղի կունենա Քլինթոն-Լավրով-Բրահիմի եռակողմ հանդիպումը Սիրիայի հարցով

Դուբլինում տեղի կունենա Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և ՄԱԿ ու ԱՊԼ հատուկ դեսպանորդ Լահդար Բրահիմիի եռակողմ հանդիպումը:

Հանդիպումը կանցնի ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակներում, հայտնում է «Ինտերֆաքսը», ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցչի վրա հղումով, որը ցանկացել է անհայտ մնալ: