6 դեկտեմբերի 2012 - 19:41 AMT
Քլինթոնը Դուբլինում կբացի հակամարտությունների կարգավորման նոր կենտրոն

ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 19-րդ նիստին մասնակցելու համար Իռլանդիայի մայրաքաղաքում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Դուբլինի համալսարանում կբացի հակամարտությունների կարգավորման նոր կենտրոն: Միջազգային հակամարտությունների լուծման ինստիտուտը առաջարկելու է հակամարտությունների լուծման փորձագիտական աջակցություն: Սպասվում է, որ կենտրոնի բացմանը Քլինթոնը հանդես կգա մարդու իրավունքների նկատմամբ ԱՄՆ վերաբերմունքի մասին ելույթով, հաղորդում է Kildare Nationalist-ը:

ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվում են տարածաշրջանային անվտանգության հարցեր, մասնակցում են Կազմակերպության երկրների ավելի քան 50 ԱԳ նախարարներ: Իռլանդական մայրաքաղաքում նախարարները կքննարկեն կազմակերպության բարեփոխումները և այլ հարցեր: Նիստին մասնակցում են ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, ԵՄ անվտանգության քաղաքականության և միջազգային հարցերով գերագույն նախագահ Քեթրին Էշթոնը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և այլք: