Այսօր Orange-ը հայտարարել է, որ երկարացնում է պլատինե, ոսկե, արծաթե և բրոնզե համարներն անվճար ձեռք բերելու հնարավորությունը մինչև հունվարի 15-ը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ընկերությունից:
Այսպիսով, այս հատուկ համարները Orange-ում հնարավոր կլինի ձեռք բերել անվճար` պարզապես միանալով «Խոսենք» կանխավճարային ծառայությանը կամ բաժանորդագրվելով Թիթեռ, Պանտերա կամ Դելֆին ամսական բաժանորդագրությունների 6000, 10,000 և 20,000 ամսական բաժանորդավճարով սակագնային պլաններին: Ամսական բաժանորդագրություններին միացողները ոսկե և պլատինե համարներն անվճար կստանան 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում, իսկ կանխավճարային նոր բաժանորդները բրոնզե և արծաթե համարներ` ընդամենը հաշիվը 1000 դրամով լիցքավորելու դեպքում: Այս առաջարկի շրջանակներում կարելի է նաև ձեռք բերել ներկա ոչ Orange հեռախոսահամարը` 055 կամ 095 կոդերով: