7 դեկտեմբերի 2012 - 11:47 AMT
Մայրաքաղաքային գնդում պայմանագրային զինծառայող է սպանվել

Երևանի կենտրոնում գտնվող մայրաքաղաքային գնդում այսօր պայմանագրային զինծառայող է սպանվել: ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց լուրը՝ միաժամանակ նշելով, որ գործով արդեն զբաղվում է ոստիկանությունը:

Նշենք նաև, որ սպանությունը հրազենի գործադրմամբ է եղել,այժմ դեպքի վայրում է քննչական խումբը: