7 դեկտեմբերի 2012 - 13:02 AMT
Սարգսյանին հաջողվեց հաղթահարել ատելության մթնոլորտը, որ կար 2008-ի ընտրություններից հետո, կարծում է Արտակ Դավթյանը

ՀՀԿ-ն ունի հստակ դիրքորոշում՝ դեկտեմբերի 15-ին կուսակցության համագումարում առաջադրելու են Սերժ Սարգսյանին որպես նախագահի թեկնածու: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը՝ նկատելով, որ ներքաղաքական դաշտում ոչ մի բան չի փոփոխվել:

Հարցին, թե ինչո՞ւ հասարակությունը պետք է ձայն տա հենց Սերժ Սարգսյանին, նա պատասխանեց, որ 2008-ի ընտրություններից հետո գոյություն ուներ ատելության մթնոլորտ, երկփեղկված հասարակություն և Սերժ Սարգսյանին հաջողվեց հաղթահարել այդ խնդիրները: «Բացի այդ ՀՀ արտաքին քաղաքական ոլորտում նույնպես գրանցվեցին հաջողություններ, հատկապես Հայոց ցեղասպանության հարցում»,- ասաց նա: