7 դեկտեմբերի 2012 - 16:51 AMT
Դամասկոսի օդանավակայանը հայտարարվել է մարտական գործողությունների գոտի

Սիրիացի ապստամբները Դամասկոսի միջազգային օդանավակայանը հայտարարել են մարտական գործողությունների գոտի և կոչ արել խաղաղ բնակիչներին և ավիաընկերություններին զերծ մնալ դրա օգտագործումից, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Ապստամբների ջոկատները, որոնք փորձեր են ձեռնարկել շրջափակել օդանավակայանը, երեկ որոշել են, որ օդանավակայանը նրանց թիրախն է»,- ասել է Դամասկոսի այսպես կոչված ապստամբների ռազմական խորհրդի ներկայացուցիչ Նաբիլ ալ Ամիրը: