7 դեկտեմբերի 2012 - 17:12 AMT
Դեկտեմբերի 7-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407.24 դրամ

Դեկտեմբերի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,38 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 407.69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.50 դրամ:

Ընդ որում, դեկտեմբերի 7-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407.24 դրամ, դեկտեմբերի 6-ի համեմատ ավելանալով 0.15 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 526.89 դրամ է` նվազելով 5.50 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 13.17 դրամ, ինչը նոյեմբերի 4-ի ցուցանիշից պակաս է 0.04 կետով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: