7 դեկտեմբերի 2012 - 17:20 AMT
Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում պատարագ է մատուցվել ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի

Դեկտեմբերի 7-ին, 11.41-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում ու մատուռներում պատարագ է մատուցվել ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի, հայտնում է Analitika.at.ua-ն:

Կիևում պատարագը մատուցվել է մատուռում, որը գտնվում է այն տարածքում, որը քաղաքի իշխանությունները հատկացրել են ՀԱԵ Ուկրաինայի թեմին եկեղեցի կառուցելու համար:

Հիշատակի միջոցառումներին մասնակցել են հայկական համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր, ինչպես նաև Կիևի բնակիչներ: