7 դեկտեմբերի 2012 - 17:54 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում կայացավ ԱԻԲԱ-ի ամենամյա մրցանակաբաշխությունը

Երևանում ավարտվեց 2012 թվականի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը: Բռնցքամարտիկներին մեդալներ հանձնելուց հետո տեղի ունեցավ ԱԻԲԱ-ի ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ներկա էր ԱԻԲԱ-ի նախագահն ու մի շարք պաշտոնյաներ:

WSB լավագույն բռնցքամարտիկի կոչումը նվաճեց Սերգեյ Դերեվյանչենկոն, որի մրցանակը հանձնվեց Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչին, քանի որ մարզիկը չէր գտնվում Հայաստանում:

Լավագույն մարզչի տիտղոսը հանձնվեց իտալացի Ֆրանչեսկո Դամիանիին: Մրցանակներ ստացան նաև լավագույն մրցավարները, ինչպես նաև լավագույն կին բռնցքամարտիկը:

ՖՈՏՈՇԱՐՔ