7 դեկտեմբերի 2012 - 17:55 AMT
Գագիկ Ծառուկյանը վերջապես կխոսի

Գագիկ Ծառուկյանի դիրքորոշմանն անհամբեր սպասողներին մնում է համբերել ևս մի քանի օր: Եկող շաբաթվա սկզբին ԲՀԿ առաջնորդը կհայտնի առաջադրում է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, թե ոչ:

«Ընտրությունների հարցում ԲՀԿ-ի դիրքորոշման շուրջ քննարկումները մոտենում են ավարտին: Առաջիկա օրերին ԲՀԿ-ն կհրապարակի նախագահական ընտրություններին իր մասնակցության ձևաչափը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: