7 դեկտեմբերի 2012 - 17:56 AMT
Նաիրա Զոհրաբյանը հերքում է. Ծառուկյանն Ամերիկա չի մեկնել

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 5-ի Միացյալ Նահանգներ չի մեկնել: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մամուլում այս մասին տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի հարցին, թե իսկապե՞ս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արդեն մեկնել է ԱՄՆ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից գրավոր պատասխանել են. «Մենք ԶԼՄ-ներից տեղեկացել ենք, որ Գագիկ Ծառուկյանը մեկնել է Միացյալ Նահանգներ: Նրա այցի հետ կապված մանրամասների համար խորհուրդ կտայինք դիմել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակ»: