2 հունիսի 2005 - 15:06 AMT
Չ.ՀԵՅԳԵԼ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐԱ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումները Հայաստանում դրական նորություն են ինչպես բուն Հայաստանի, այնպես էլ Հայաստանի հետ համագործակցությամբ շահագրգիռ բոլորի համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ սենատոր Չարլզ Հեյգելը: Նրա խոսքերով, 1998 թվականին առաջին անգամ Հայաստան կատարած այցից հետո շատ բան է փոխվել: Ինչպես նշել է Հեյգելը, Հայաստանի համար չափազանց կարեւոր է շարունակել այդ բարեփոխումները, ինչը կբերի տնտեսական աճի եւ այլ դրական երեւույթների հանրապետությունում: