7 դեկտեմբերի 2012 - 19:57 AMT
ԵԱՀԿ գործող նախագահը բացատրել է, թե ինչու է անհրաժեշտ արագ լուծել ղարաբաղյան հակամարտությունը

Ցավոք վերջերս Լեռնային Ղարաբաղում շփման գծում բախումներ են տեղի ունեցել, ինչն ապացուցում է այս հակամարտության կարգավորման գործընթացքում առաջընթացի հասնելու կարևորությունը: Այս մասին այսօր ԵԱՀԿ ԱԳՆԽ-ի 19-րդ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իռլանդիայի ԱԳ և առևտրի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորը:

Նա կոչ է արել կողմերին փոխգործակցել միմյանց և ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ`այս հակամարտությունը լուծելու համար:

Մեկնաբանելով լրագրողների հարցը` Գիլմորը հայտարարել է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները հայտնի են: ԵԱՀԿ դիրքրոշումն այնպիսին է, որ այն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ-ի և կարգավորման խաղաղ գործընթացին ուղղված քանքերին»:

Նա հիշեցրել է, որ Իռլանդիան` որպես այս տարի ԵԱՀԿ-ն ներկայացնող երկիր, մի քանի կոնֆերանսներ է անցկացրել, որոնց ընթացքում Հյուսիսային Իռալնդիայի օրինակով կիսվել է հակամարտությունները կարգավորելու փորձով: