7 դեկտեմբերի 2012 - 20:39 AMT
Նիդերլանդները պատրաստ են Անկարային տրամադրել երկու Patriot համակարգեր

Նիդերլանդները Թուրքիային կտրամադրեն երկու Patriot ԶՀՀ` Սիրիայի հետ սահմանին տեղակայելու համար, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ինչպես ուրբաթ օրը հաղորդել է հոլանդական ԱՆՊ տեղեկատվական գործակալությունը, հղելով ԱԳ նախարար Ֆրանս Տիմմերմանսին, համապատասխան որոշումը արտոնվել է թագավորության կառավարության կողմից:

Նիդերլանդները Թուրքիա կուղարկեն մինչև 360 զինվորականների` համակարգերը սպասարկելու համար: Տեղակայման շրջանն առայժմ հայտնի չէ: