7 դեկտեմբերի 2012 - 20:48 AMT
Metallica ռոք-խմբի երաժշտական ցանկը, որում ներառված են մոտ 30 երգեր, հասանելի է դարձել Spotify ծառայությունում

Metallica ռոք-խմբի երաժշտական ցանկը, որում ներառված են մոտ 30 երգեր, հասանելի է դարձել Spotify ծառայությունում: Այժմ ինտերնետ օգտագործողները հոսքային ռեժիմում կկարողանան լսել Kill 'Em All, Master of Puppets, The Black Album, …And Justice for All և կոլեկտիվի մյուս ալբոմները, փոխանցում է Vesti.ru-ն:

Ավելի վաղ Metallica-ն չէր թույլատրում հրապարակել իր երգերը ինտերնետում և ակտիվորեն պայքարում էր ապօրինի կայքերի դեմ` նրանց մեղադրելով հեղինակային իրավունքների խախտման մեջ:

Spotify-ի լսարանն ընդգրկում է ավելի քան 20 մլն ակտիվ օգտագործողներ, ընդ որում, վճարովի ծառայություններին բաժանորդագրված է 5 մլն մարդ: