8 դեկտեմբերի 2012 - 11:00 AMT
Հռոմը կպայքարի 2024թ. ամառային Օլիմպիական խաղերն ընդունելու համար

Հոռմն իր թեկնածությունը կառաջադրի 2024թ. ամառային Օլիմպիական խաղերն ընդունելու համար: Այդ մտադրությունը հաստատել է քաղաքապետ Ջաննի Ալեմանոն Եվրոպական օլիմպիական կոմիտեի 41-րդ Գլխավոր վեհաժողովում:

Հռոմը նաև Օլիմպիադա-2020 անցկացման հավակնորդն էր, սակայն քաղաքական նկատառումներով հայտը ետ կանչվեց: «Սակայն, մենք կրկին կփորձենք, քանի որ հավատում ենք Օլիմպիադային»,-ասել է Ալեմանոն:

Նա հավանություն է տվել Եվրոպական օլիմպիական խաղերի անցկացման գաղափարին: Նման առաջին միջոցառման անցկացման մասին որոշումը պետք է հավանություն ստանա վեհաժողովի ընթացքում: Եվրոպական օլիմպիական մրցումների առաջին մայրաքաղաքը 2015թ. կդառնա Բաքուն: