ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին համոզմունք է հայտնել, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կստանա իր չորրորդ «Ոսկե գնդակը»: Հանձնման արարողությունը տեղի կունենա հունվարի 7-ին Ցյուրիխում, իսկ մյուս հավակնորդներն են Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ») և Անդրես Ինյեստան («Բարսելոնա»):
«Մեսսին հաստատ կստանա իր չորրորդ «Ոսկե գնդակը»,-փոխանցում է Պլատինիի խոսքերը goal.com-ը:-Ճիշտ է, չգիտեմ, երբ դա տեղի կունենա՝ այս խաղաշրջանում, թե հաջորդ կամ ավելի ուշ: Սակայն դա անպայման տեղի կունենա: Եվ նա ռեկորդակիր կդառնա դրանց քանակով ու կգերազանցի ինձ, Վան Բաստենին ու Քրոյֆին»: