8 դեկտեմբերի 2012 - 12:39 AMT
Օբաման Կոնգրեսից 60,4 մլրդ դոլար է ակնկալում «Սենդի» փոթորկի հետևանքների վերացման համար

Օբաման Կոնգրեսից 60,4 մլրդ դոլար է պահանջում «Սենդի» փոթորկի հետևանքների վերացման համար: ԱՄՆ նախագահի աշխատակազմից ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ Ջոն Բեյներին ուղղված նամակում գնահատվում է փոթորկի հասցված վնասը:

Ավելի վաղ ասվում էր, որ վարչակազմը Կոնգրեսից 55 մլրդ դոլար կպահանջի: Այդ գումարը անբավարար թվաց Նյու Յորքից ու Նյու Ջերսիից ընտրված օրենսդիրներին: Փոթորկից ամենից շատը տուժած այդ երկու նահանգներում վնասը գնահատվում է 80 մլն դոլար: