8 դեկտեմբերի 2012 - 14:02 AMT
Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան

ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ դեկտեմբերի 10-ին կմասնակցի «Ժամանակակից պառլամենտարիզմը և ժողովրդավարության ապագան» թեմայով միջազգային խորհրդարանական համաժողովին, որի ընթացքում հանդես կգա ելույթով:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: