8 դեկտեմբերի 2012 - 15:54 AMT
Գիլյերմո դել Տորոյի «Պանի լաբիրինթոս» ֆիլմը կդառնա մյուզիքլ

Գիլյերմո դել Տորոյի «Պանի լաբիրինթոս» ֆիլմը նոր կյանք կստանա թատերական բեմում` այն կդառնա թատերական մյուզիքլ: Այդ նախագծի վրա Դել Տորոն աշխատել է գրեթե չորս տարի, նա բեմադրության պրոդյուսերն է և դրանում նրան օգնում են այլ հայտնի կինոգործիչներ:

Ինչպես գրում է Deadline կայքը, Գիլյերմո դել Տորոն այդ նախագծով «գաղտնի» է զբաղվում. նա գրեթե չորս տարի խոսել է տարբեր կոմպոզիտորների և ռեժիսորների հետ, որպեսզի հասկանա, թե ով ավելի լավ կյանքի կկոչի նրա անսովոր սյուժեն: Նա անձամբ գրել է բեմադրության համար պիեսը, բայց հիմա այն պետք է վերածել լիբրետտոյի և երաժշտություն գրել: Որպես կոմպոզիտոր հրավիրվել է «Օսկարի» կրկնակի դափնեկիր Գուստավո Սատոլայան, իսկ երգերի տեքստը կգրի Փոլ Ուիլյամսը: Մյուզիքլը, ամենայն հավանականությամբ, կբեմադրվի լոնդոնյան բեմում: Ռեժիսորի անունն առայժմ անհայտ է: