14 ոստիկան է տուժել Բելֆաստում անկարգությունների հետևանքով Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքում: Բելֆաստում խուլիգանության և ֆիզիկական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է 12 մարդ, հայտնում է BBC-ին:
Ոստիկանության ու ցուցարարների միջև բախումների պատճառը Մեծ Բրիտանիայի դրոշը քաղխորհրդի շենքից հանելու վերաբերյալ ցուցարարների պահանջն էր:
Որոշ միջադեպեր են տեղի ունեցել նաև Հյուսիսային Իռլանդիայի այլ քաղաքներում: Ընդհանուր առմամբ տուժել է 27 ոստիկան, հայտնում է «ՌՒԱ Նովոստի» գործակալությունը: