8 դեկտեմբերի 2012 - 17:12 AMT
Աֆղանստանի նախագահ. Հետախուզության ղեկավարի վրա մահափորձը նախապատրաստվել է Պակիստանում

Համիդ Քարզայը հայտարարել է, որ պայթյունը, որի արդյունքում վիրավորվել է աֆղանական հետախուզության ղեկավար Ասադուլլա Հալիդը, նախապատրաստվել է Պակիստանում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աֆղանական իշխանությունները ենթադրում են, որ Քաբուլի կենտրոնում իրեն պայթեցրած մահապարտը ժամանել է պակիստանական Քվետ քաղաքից:

Թեև պայթյունի համար պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել թալիբները, Քարզայը կարծում է, որ մահափորձի ետևում կանգնած են ավելի «խոշոր և պրոֆեսիոնալ ուժեր»: