
Աֆղանստանի Բամիան նահանգի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները շաբաթ օրը հանրային ակցիա են կազմակերպել, կապված նրա հետ, որ Աֆղանստանը մտել է աշխարհի երեք ամենակոռումպացված երկրների ցուցակի մեջ, հաղորդել է Պաժվակ տեղեկատվական գործակալությունը:
Բամիան քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքված 25 ՀԿ-ների ներկայացուցիչները պատրաստել են երկրի նախագահ Համիդ Քարզայի խրտվիլակը: Դրանից հետո ցուցարարները պարգևատրել են նախագահի խրտվիլակին «կոռուպցիայի մրցույթում հաղթողի» պատվավոր մեդալով և նրան պատվոգիր հանձնել:
Պատվոգրում, մասնավորապես, ասվում է. «Ի պատիվ նրա, որ Աֆղանստանը մտել է աշխարհի երեք ամենակոռումպացված պետությունների թվի մեջ, մենք առաջին հերթին երախտապարտ ենք նախագահի վարչակազմին և երկրի այլ պետական մարմիններին»: