8 դեկտեմբերի 2012 - 18:01 AMT
Բիձինա Իվանիշվիլին անհրաժեշտություն չի տեսնում Միխայիլ Սահակաշվիլու հետ հանդիպելու մեջ

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին անհրաժեշտություն չի տեսնում այս փուլում նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ հանդիպելու մեջ:

«Նա այսքան ժամանակ խոսում է միայն արտասահմանցիների հետ, իսկ սեփական ժողովրդի մասին մոռանում է»,- ասել է նա:

Նրա խոսքով, նախկին իշխանությունների ներկայացուցիչները պետք է փոխեն հռետորությունը և դիրքորոշումը, որպեսզի տեսնեն իրականությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: