8 դեկտեմբերի 2012 - 18:56 AMT
Google-ը Chrome բրաուզերում ավելացրել է «ծնողական հսկողություն» գործառույթը

Google ընկերությունը մտահոգված է ինտերնետում երեխաների անվտանգությամբ և որոշել է Chrome բրաուզերում ավելացնել «ծնողական հսկողություն» գործառույթը: Դրա շնորհիվ ծնողները կարող են իրենց երեխաների համար ստեղծել պրոֆիլներ` սահմանափակ կանոններով:

Առայժմ հայտնի չէ, թե նոր գործառույթը երբ կկիրառվի Chrome-ում, սակայն շատ դեռահասների համար արդեն եկել է անհանգստանալու ժամանակը. չէ որ ծնողները կարող են զրկել սոցիալական ցանցերից օգտվելու հնարավորությունից, հաղորդում է Vesti.ru-ն: