9 դեկտեմբերի 2012 - 16:02 AMT
Լավրով. Մենք թույլ չենք տա, որ Սիրիայում իրացվի լիբիական փորձը

Ռուսաստանը թույլ չի տա, որպեսզի Սիրիայում իրադարձությունները զարգանան ըստ «լիբիական սցենարի», կիրակի օրը հաղորդել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

« Մենք թույլ չենք տա, որ Սիրիայում իրացվի լիբիական փորձը »,-ասել է նա «Ռուսաստանն ու փոփոխվող աշխարհը» կլոր սեղանի ընթացքում:

«Ցավոք, մեր արևմտյան գործընկեները հեռացել են ժնևյան պայմանավորվածություններից և փորձում են հասնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությանը»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Սիրիայում հակակառավարական բախումները շարունակվում են 2011թ մարտից: Այս ընթացքում, տարբեր տվյալների համաձայն, երկրում զոհերի թիվը կազմում է մոտ 40 հազար: