9 դեկտեմբերի 2012 - 16:29 AMT
«Սպարտակում» Յուրա Մովսիսյանը տարեկան վաստակելու է 1.5 միլիոն եվրո

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վերջերս «Կրասնոդարից» տեղափոխվել է «Սպարտակ», նոր ակումբի կազմում տարեկան վաստակելու է 1.5 մլն եվրո:

Սպասվում է, որ Մովսիսյանի պայմանագիրը «Սպարտակի» հետ նախատեսված կլինի 5 տարով: Մովսիսյանն արդեն եղել է նոր թիմում և ծանոթացել իր թիմակիցների հետ, հաղորդում է sports.ru-ն:

Ավելի վաղ «Կրասնոդարը» և «Սպարտակը» պայմանավորվածություն էին ձեռք բերել Յուրա Մովսիսյանի տեղափոխման վերաբերյալ: Մովսիսյանի տեղափոխման համար «Սպարտակը» վճարել է 8 մլն եվրո:

Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում խաղում է 2011-ի սկզբից: Այս ակումբի կազմում նա անցկացրել է 51 պաշտոնական խաղ, դարձել 23 գոլի հեղինակ և կատարել 9 գոլային փոխանցում:

Ընթացիկ խաղաշրջանում Մովսիսյանը 13 հանդիպում է անցկացրել և 9 գոլ խփել: Նա զբաղեցնում է Ռուսաստանի առաջնության ռմբարկուների մրցավազքի 2-րդ հորիզոնականը: