Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է մտադիր է հրաժարական տալ` խորհրդարանական մեծամասնության աջակցությունից զրկվելու պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես նշվում է Իտալիայի նախագահի վարչակազմի հաղորդագրությունում, Մոնտին առաջիկայում պետք է համոզվի, որ պատասխանատու քաղաքական ուժերը պատրաստ են կողմ քվեարկել բյուջեի ընդունմանը: Դրանից հետո նա նախագահին պետք է ներկայացնի հրաժարականի մասին դիմում:
Ընդ որում, Մոնտին համոզված է, որ քաղաքականությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակը լուրջ հետևանքներ է ունենալու ոչ միայն Իտալիայի, այլ նաև ամբողջ Եվրոպայի համար: