3 հունիսի 2005 - 14:25 AMT
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է GRECO ԽՄԲԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբի (GRECO) գնահատման հանձնաժողովի ներկայացուցիչներին` GRECO-ի քարտուղարության անդամ Կարլո Կյարամոնտեի գլխավորությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Վ. Օսկանյանը բարձր գնահատելով հանձնաժողովի աշխատանքները` նշել է, որ Հայաստանն անում է հնարավոր քայլերը կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Նշենք, որ GRECO-ի պատվիրակությունն անցած 5 օրերի ընթացքում հանդիպել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարների եւ մասնագետների հետ, որոնք օրենսդրական բարեփոխումների եւ այլ կոնկրետ քայլերի միջոցով պետք է կարողանան կոռուպցիոն վտանգները կասեցնել Հայաստանում: Գնահատման հանձնաժողովն այս այցից հետո 6 ամսվա ընթացքում GRECO-ի փակ նիստում կներկայացնի Հայաստանում կատարված գնահատման արդյունքների վերաբերյալ իր եզրակացությունները: