9 դեկտեմբերի 2012 - 17:27 AMT
Առաջիկայում կկայանա Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչների հանդիպումը

ՌԴ և Վրաստանի ներկայացուցիչների հանդիպումը կկայանա առաջիկայում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ՌԴ նախագահի վստահված անձանց հետ հանդիպման ընթացքում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Լավրովի խոսքով, Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Վրաստանի հետ պայմանագրերից, կողմնակից չի եղել դիվանագիտական հարաբերությունների խզմանը, այլ հակառակը, պատարստ է եղել փոխզիջումների գնալ և լուծել խնդիրները:

2008թ ի վեր Վրաստանը խզել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները` ՌԴ կողմից Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելուց հետո: