10 դեկտեմբերի 2012 - 10:37 AMT
Դավիթ Նալբանդյանը Copa Peugeot-ում 7:6, 6:4 հաշվով զիջել է Նիկոլաս Ալմագրոյին

Նիկոլաս Ալմագրոն դուրս է եկել Copa Peugeot մրցաշարի եզրափակիչ, որն անցկացվում է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում:

В խմբի եզրափակիչ խաղի ժամանակ իսպանացի մարզիկը 7:6, 6:4 հաշվով հաղթանակ է տարել արգենտինացի Դավիթ Նալբանդյանի նկատմամբ:

Եզրափակչում Ալմագրոն կխաղա արգենտինացի Խուան Մոնակոյի հետ: Վերջինս А խմբի եզրափակիչ խաղում 6:2, 6:2 հաշվով հաղթել է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին: