10 դեկտեմբերի 2012 - 11:03 AMT
Լիոնել Մեսսին վերասահմանել է 40 տարվա հնության ռեկորդը

Լիոնել Մեսսին, ով «Բետիսի» դեմ խաղում երկու գնդակ է խփել, պաշտոնական խաղերի ընթացքում խփած գոլերի քանակությամբ առաջ է անցել լեգենդար Գերդ Մյուլլերից: «Բարսելոնայի» և Արգենտինայի ֆուտբոլիստը մեկ օրացուցային տարվա ընթացքում դարձել է 86 գոլերի հեղինակ, մինչդեռ Մյուլլերը 1972թ խփել է 85 գոլ:

Մյուլլերն իր գոլերը խփել է 60 խաղերում, իսկ Մեսսին` 66: Մինչև տարեվերջ արգենտինացին կարող է խաղալ Իսպանիայի առաջնության 3 պաշտոնական խաղերում:

«Իհարկե, շատ հաճելի է վերասահմանել 40 տարվա հնության ռեկորդը, սակայն գլխավորն այն է, որ մեր թիմը հաղթել է և պահպանել հեռավորությունը մրցակիցներից»,-Մեսսիի խոսքը փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: