10 դեկտեմբերի 2012 - 10:53 AMT
Ծանրորդ Գոռ Մինասյանը Մ-20 տարեկանների ԵԱ նվաճել է արծաթե մեդալ

Իսրայելական Էյլաթ քաղաքում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունը:

Մ-20 տարեկանների առաջնության 105 կգ քաշային կարգում Համլետ Պողոսյանը 355 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը:

Հաղթողի կոչումը նվաճել է ռուս Ռադիոն Բոչկովը 385 կգ:

Իսկ +105 կգ քաշային կարգում Գոռ Մինասյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Նա երկրորդն է եղել նաև պոկում և հրում վարժություններում` բարձրացնելով համապատասխանաբար 191 և 230 կգ ծանրաձողերը: Երկամարտում նա բարձրացրել է 421 կգ: Մինասյանը այս քաշային կարգի հաղթողին` ռուս Մագոմեդ Աբուևին, զիջել է 3 կգ:

Մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայկ Հակոբյանը (+105 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր: Նա երկամարտում ցույց է տվել 412 կգ արդյունք: Պոկումում 192 կգ նա առաջինն է եղել, իսկ հրումում` 3-րդը 220 կգ արդյունքով: Հաղթող է դարձել չեխ Ջիրի Օրսագը 427 կգ: